«Մանչեսթեր Յունայթեդի» երիտասարդ ֆուտբոլիստ Ադնան Յանուզայը ակումբի հետ նոր պայմանագիր է ստորագրել:
18-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2018 թվականը: Այս մասին հաղորդում է «Յունայթեդի» պաշտոնական կայքը:
Քանի որ բելգիացու հին պայմանագրին մնացել էր ընդամենը մեկ տարի, նրա ծառայություններով հետաքրքրվել էին «Յուվենտուսը», «Բարսելոնան», «Բավարիան» և «Ռեալը»: Յանուզայը «Մանչեսթեր Յունայթեդում» ստանալու է 60 հազար ֆունտ ստերլինգ: