տուն Լուրեր Մրցավազք. Ո՞վ է ՀՀ հաջորդ նախագահի իշխանական թեկնածուն

Մրցավազք. Ո՞վ է ՀՀ հաջորդ նախագահի իշխանական թեկնածուն

161
0

anonymous2

Մայիսին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ այլևս չի առաջադրվելու ոչ նախագահի, ոչ վարչապետի պաշտոնում: Այս հայտարարությունն իշխանական կուլիսներում մեծ իրարանցում առաջացրեց: Իշխանական երկու ֆավորիտները` վարչապետ Տիգրան Սարգսյանն ու նախագահի փեսա Միքայել Մինասյանը Սերժ Սարգսյանի թեթեև ձեռքով հեռացվեցին Հայաստանից:

1.Առաջին իշխանական հավանական թեկնածուն, ով արդեն իսկ աշխատում է իր նախընտրական կոմպանիայի վրա, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն է: Աբրահամյանը ցանկացած առիթն օգտագործում է` իր, որպես երկրի ապագա ղեկավար , հնարավորությունները ցույց տալու համար:

2.Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ևս իշխանական ֆավորիտներից է: Դժվար է ասել, թե ավելի շատ ինքը, թե իր շրջապատն են իրենից այդպիսի կերպար ստեղծում, բայց փաստը մնում է, որ վերջին շաբաթներին Օհանյանն իր վրա վերցրել էր միաժամանակ վարչապետի, արտգործնախարարի, երկրում բարոյականություն հաստատողի դերը:

3.Կարեն Կարապետյանն, ով աշխատել է նախագահի աշխատակազմի ղեկավար և հանդիսանում է «Տաշիր գռուպ»-ի սեփականատիրոջ եղբայրը, ևս համարվում է հնարավոր իշխանական թեկնածու:

Այս երեքից բացի կան ավելի փոքր կալիբրի հնարավոր թեկնածուներ, ինչպիսին օրինակ «գազի Կարենն» է, կամ Տարոն Մարգարյանը:

Արմեն Մկրտչյան