Ամերիկացի երգչուհի Մրայա Քերիի երեխաների նախկին դայակը դատի է տվել երգչուհուն: Այս մասին հաղորդում է Fox News-ը:
Մարիա Բուրգուեսը դատի է տվել Քերիին՝ լավ չվճարելու և ընդմիջումների համար բավարար ժամանակ չտրամադրելու համար: Բուրգուեսը խնամել է Մրայա Քերիի երկվորյակներին:
Դայակի խոսքերով, իրեն աշխատանքից հեռացրել են այն բանից հետո, երբ բողոքել է Մրայայի թիկնապահներից մեկի վատ վարքագծի համար:
Նշենք, որ Մրայա Քերիի All I Want For Christmas Is You երգը թողարկումից 25 տարի անց առաջին տեղն է զբաղեցրել ամերիկյան Billboard աղյուսակում:
Merry Christmas!!!! ❤️ pic.twitter.com/89PyF5fWGo
— Mariah Carey (@MariahCarey) December 25, 2019