տուն Տնտեսական Մտավոր սեփականության օրենսդրությունը համապատասխանեցվում է ՄՄ-ի դրույթներին

Մտավոր սեփականության օրենսդրությունը համապատասխանեցվում է ՄՄ-ի դրույթներին

115
0

69327

Մաքսային միությանն անդամակցելու հետ կապված անհրաժեշտ է, որ Հայաստանը միանա նաև մտավոր սեփականության բնագավառին վերաբերող 2 համաձայնագրերի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության պետի տեղակալ Անդրանիկ Խաչիկյանը: Նրա խոսքով՝ այդ համաձայնագրերից մեկը գրեթե ամբողջությամբ համապատասխանում է միջազգային պայմանագրերով ամրագրված մոտեցումներին, հետևաբար նաև՝ մեր օրենսդրությանը:

Միակ անհամապատասխանությունը, ըստ Խաչիկյանի, վերաբերում է ապրանքանշանների նկատմամբ իրավունքների սպառմանը, որը չի համապատասխանում մեր երկրում կիրառվող մոտեցմանը: «Խոսքը վերաբերում է ուղղակի իրավատիրոջ իրավունքների սպառմանը տվյալ ապրանքային նշանի նկատմամբ: Մենք արդեն իսկ սկսել ենք հեռախոսային խորհրդատվությունները մեր գործընկերների հետ, բանակցությունները կշարունակենք, չի բացառվում, որ վերապահման կարգով Հայաստանը իր օրենսդրության գործողությունը պահպանի»,- ասաց Խաչիկյանը:

Ըստ նրա՝ երկրորդ համաձայնագիրը ամբողջությամբ համապատասխանում է մեր գործող օրենսդրությանը: «Որևէ խնդիր չկա, մեր օրենսդրությունը կպահպանվի այնպես, ինչպես որ կա»,- ասաց Խաչիկյանը: