Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամադ Մուրսիին մեղադրանք են ներկայացրել Իրանին՝ երկրի պաշտպանողունակության մասին տեղեկություններ փոխանցելու համար: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
Այսօր Մուրսիի և «Մուհամադ եղբայրներ» կազմակերպության 35 առաջնորդների դեմ հարուցված քրեական գործով սկսված դատավարությունը վերսկսվել է Կահիրեում: Բոլոր նրանք մեղադրվում են օտարերկրյա կազմակերպությունների հետ համագործակցության մեջ: Բացի այդ, նրանք մեղադրվում են ահաբեկիչներին ֆինանսավորելու համար:
Հիշեցնենք, որ անցած տարվա հուլիսին զինվորական միջամտության արդյունքում Մուրսին պաշտոնանկ էր արվել, իսկ այս տարի կկայանան նախագահական նոր ընտրություններ: