Շվեյցարացի մարզիչ Մուրադ Յակինը պայմանագիր է ստորագրել Մոսկվայի «Սպարտակի» հետ 2+1 սխեմայով։ Այս մասին հաղորդում է Sport-Express-ը։ Շվեյցարացին հնարավորոթյուն ունի երկու տարի աշխատել մոսկովյան ակումբում, որի հետո կերկարաձգի այն ևս մեկ տարով։
Ավելի վաղ Յակինը «Բազելի» հետ դարձել է Շվեյցարիայի կրկնակի չեմպիոն, մեկ անգամ նվաճել է գավաթը, խաղացել Եվրոպա լիգայի քառորդ եզրափակիչում և կիսաեզրափակիչում։
Հիշեցնենք, որ Մոսկվայի «Սպարտակն» այս մրցաշրջանում ՌԴ առաջնությունում զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը։