«Մուսուլման եղբայրներ» կազմակերպության առաջնորդները դատապարտել են գործող կառավարությանը, որն իսլամական կազմակերպությունն անվանել է ահաբեկչական: «Մուսուլման եղբայրների» մամուլի պատասխանատուն BBC-ի հետ զրույցում ասել է, որ իրենց կազմակերպությունն ապացուցել է ժողովրդավարական սկզբունքներին հավատարմությունը` մասնակցելով ընտրություններին և կազմակերպելով խաղաղ ցույցեր:
Այն բանից հետո, երբ Ալ-Մանսուրում ահաբեկչության հետևանքով զոհվել էր 13 ոստիկան, իշխանությունները «Մուսուլման եղբայրներ» կազմակերպությանը դասեցին ահաբեկչականների շարքին, իսկ նրանց գույքն ու հաշվեհամարները կարող են առգրավվել և բռնագանձվել: