2022 թվականի աշխարհի ֆուտբոլի առաջնության կազմկոմիտեն ներկայացրել է մարզադաշտերից մեկի նախագիծը։ Այն ունենալու է արաբական ավանդական դոու նավակի տեսք։ Այն կկառուցվի Կատարի մայրաքաղաք Դոհայից 10 կմ հեռավորության վրա՝ Ալ-Վաքր շրջանում։ Մարզական կառույցն ունենալու է հատուկ տեխնոլոգիա, որը թույլ է տալու սառեցնել մարզադաշտի ներսի ջերմաստիճանը։
Խաղադաշտում այն կկազմի ոչ ավել, քան 26 աստիճան, իսկ տրիբունաներում՝ 24-28 աստիճան։