տուն Սպորտ Մունդիալ 2022-ի ժամկետների փոփոխության վերաբերյալ որոշումը կկայացվի երկու տարուց

Մունդիալ 2022-ի ժամկետների փոփոխության վերաբերյալ որոշումը կկայացվի երկու տարուց

168
0

qatar-2022

ՖԻՖԱ-ի բժշկական հանձնաժողովի ղեկավար Միշել Դհուգը հայտարարել է, որ 2022 թվականի աշխարհի առաջնության ժամկետների փոփոխության վերաբերյալ որոշումը ՖԻՖԱ-ն կկայացնի 2015 թվականից ոչ շուտ: Գործադիր կոմիտեի նիստում որոշում է կայացվել ստեղծել հանձնաժողով, որը քննության կառնի այս խնդիրը: Հիշեցնենք, որ Մունդիալը կանցնի Կատարում, իսկ ամառն այնտեղ գրանցվում են աննախադեպ շոգեր, ինչի պատճառով առաջարկ է եղել Մունդիալ 2022-ն անցկացնել ձմռանը:

«Մինչև Կատարի առաջնությունը դեռ երկու առաջնություն կա, որտեղ առկա են որոշ խնդիրներ: Այնպես որ սպասել, թե հանձնաժողովը մինչև Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնությունը որոշում կկայացնի՝ իմաստ չունի: Մեզ անհրաժեշտ է կոնկրետ տեղեկություններ, և այն հնարավոր չէ հավաքել երկու օրում», — ասել է Դհուգը: Այս մասին հաղորդում է ESPN-ը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here