Կատարը կարող է զրկվել աշխարհի առաջնությունը 2022 թվականին անցկացնելու իրավունքից, եթե հետաքննությունն ապացուցի, որ այդ երկրի ներկայացուցիչները մեծ կաշառքներ են վճարել ՖԻՖԱ-ի գործկոմի անդամներին այդ երկրին կողմ քվեարկելու համար։ Այս մասին հայտարարել է Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի նախագահ Գրեգ Դայքը։
Սկանդալը ծագել է այն բանից հետո, երբ The Sunday Times-ը գրել է, որ ՖԻՖԱ-ի փոխնախագահ Մուհամադ բեն Համմամը մոտ 5 մլն դոլարի կաշառքներ է բաժանել Աֆրիկայի երկրների ֆուտբոլի ֆեդերացիաներին, որպեսզի վերջիններս քվեարկեն Կատարի օգտին։
«Կարծում եմ, որ սա շատ լուրջ մեղադրանք է, և դրանք անպայման պետք է մանրամասն ուսումնասիրվեն ՖԻՖԱ-ի կողմից», — ասել է Դայքը։