Bugeater Films ստուդիան հայտարարել է, որ պատարստվում է ֆիլմ նկարահանել Աշխարհի այս տարվա առաջնությունում Գանայի ֆուտբոլիստների գործադուլի սպառնալիքների մասին, որոնք հնչեցվել էին` կառավարությունից համապատասխան պարգևատրում չստանալու համար։ Այս մասին հաղորդում է The Wrap-ը։
Գանայի ֆուտբոլիստները սպառնացել էին, որ եթե երկրի կառավարությունը երեք միլիոն դոլար չտրամադրի իրենց, ապա նրանք հրաժարվելու են դուրս գալ Գերմանիայի հետ խաղին՝ տապալելով այն։ Ֆիլմի հիմնական սյուժեն կենտրոնանալու է այն մարդու վրա, ով պետք է տեղ հասցներ այդ գումարը։