Բրազիլական Globo Esporte պարբերականը հետաքրքիր հաշվարկ է կատարել Աշխարհի առաջնության խմբային փուլի երեկ կայացած վիճակահանությունից հետո։ Հաշվարկվել է, թե առաջնության օրերին խմբային փուլի ժամանակ յուրաքանչյուր թիմ քանի ժամ կանցկացնի օդում՝ տեղափոխվելով քաղաքից քաղաք։
Պարզվել է, որ ամենաշատը ճամփորդելու է ԱՄՆ-ի հավաքականը՝ 5598կմ, որ խաղալու է Նատալե, Մանաուսե և Ռեսիֆի քաղաքներում։ Երկրորդ տեղում Խորվաթիայի հավաքականն է՝ 5527 կմ, երրորդը Կամերունն է՝ 4697կմ։
Ամենաքիչը ճամփորդելու է Բելգիայի հավաքականը՝ 696կմ։