Աշխարհի 2014թ.-ի առաջնության թալիսման Ֆուլեկո զրահակրի պատկերով գլխարկը մրցաշարի ամենապահանջված հուշանվերն է: Այս մասին տեղեկացրել է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի զարգացման գծով տնօրեն Ռալֆ Շտրաուսը:
«Մենք շատ գոհ ենք առաջնության պաշտոնական ատրիբուտների վաճառքի: Վերջին տվյալներով՝ սպասված ցուցանիշներն արդեն գերազանցվել են: Կոնկրետ թվերի մասին դեռ վաղ է խոսել. դրանք պարզ կդառնան մինչև տարեվերջ», — նշել է Շտրաուսը:
Մունդիալի ընթացքում վաճառքի հանված հուշանվերների ընտրանին կազմել են դրանց պատրաստման և վաճառքի պաշտոնական արտոնագիր ունեցող 80 միջազգային և 70 բրազիլական ընկերությունները համատեղ ուժերով: Առավել բարձր ցուցանիշներ է արձանագրել ՖԻՖԱ-ի պաշտոնական առցացն խանութը: Ընդհանուր առմամբ ՖԻՖԱ-ն ողջ աշխարհում գործարկել է վաճառքի մոտ 15 հազար մանրածախ խանութներ և մոտ 150 պաշտոանական ֆան-շոփեր: