Associated Press-ի հաղորդմամբ՝ Մուհամմադ Մուրսին դատական նիստի ընթացքում հայտարարել է, որ ինքն է Եգիպտոսի օրինական նախագահը, իսկ իրեն դատական գործընթացի մեջ ներքաշելը քողարկված պետական հեղաշրջում է:
«Ես կոչ եմ անում արդարադատությանը չմասնակցել սրան»,- հայտարարել է Մուրսին:
Հիշեցնենք, որ Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամմադ Մուրսիի նկատմամբ դատավարությունն այսօր հետաձգնել է այն բանից հետո, երբ Մուրսին հրաժարվել է հագնել բանտային համազգեստը: