Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում Մուհամադ անունը դարձել է ամենատարածվածը։ Այս մասին հաղորդում է The Local-ը՝ հղում կատարելով Նորվեգիայի վիճակագրական վարչությանը։ Փորձագետները ուսումնասիրել են Օսլոյի բնակչությունը և եկել եզրակացության, որ այնտեղ ամենատարածված անունը Մուհամադն է։ Դա տեղի է ունեցել առաջին անգամ։
Նորվեգիայի մայրաքաղաքում Մուհամադ անունը կրում է 4.8 մարդ։ Երկրորդ տեղում Յան անունն է՝ 4.7 հազար, երրորդը Պերը՝ 4.1 հազար։ Նախկինում չորս տարի շարունակ Մուհամադ անունը ամենատարածվածն էր Օսլոյի երեխաների շրջանում։