տուն ժամանց Մուլտֆիլմի սիրելի հերոսները կխոսեն ինքնամեկուսացման և հիգիենայի մասին

Մուլտֆիլմի սիրելի հերոսները կխոսեն ինքնամեկուսացման և հիգիենայի մասին

427
0

Վերջին ամիսներին աշխարհով մեկ համաճարակի վերածված կորոնավիորւսը բացի առողջական ու սոցիալական ոլորտները, նաև իր ազդեցությունն ունեցավ այլ ոռւմներով:

Փոքրիկների սիրելի մուլֆիլմի՝  «Մաշան և արջը» տեսաշարի հայտնի հերոսները կներկայանան նոր ծրագրով:

Մուլտֆիլմի ստեղծողագործական թիմը պատրաստել է տեսանյութեր՝ ինքնամեկուսացման և հիգիենայի կանոնների վերաբերյալ:

Ինչպես փոխանցում է   Ռուսական «Tass.ru»-ն,  «Animaccord» ընկերությունը պատրաստել է նաև «Մնացեք տանը» խորագրով հատուկ տեսահոլովակ, որում պատկերված են մուլտֆիլմի հանրաճանաչ դրվագներից հատվածներ:

Հոլովակը կներկայացնի՝ ինչպես ժամանակ անցկացնել տանը մեկուսացված լինելու ժամանակ։

««Բոլորն ընտանիքում» տեսահոլովակը կազմված է 32 դրվագներից, որոնք ներառում են նաև հիգիենայի վերաբերյալ կրթական պաստառներ, բուժաշխատողներին ուղղված շնորհակալական ֆլեշ-մոբեր»,- ասված է ընկերության տարածած հարորդագրությունում։

Նշվում է, որ տեսահոլովակը ներկայացվելու է 10 լեզուներով, որին աջակցել են խոշոր հեռուստաալիքները աշխարհի տարբեր երկրներում, ներառյալ Իտալիան, Մեծ Բրիտանիան և Մեքսիկան: