2019թ. օգոստոսի 25-ին «Մուդիզ» վարկանշային կազմակերպությունը մեկ մակարդակով բարձրացրել է Հայաստանի կառավարության արտարժույթով և ազգային արժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկման սուվերեն վարկանիշները՝ «B1»-ից դարձնելով «Ba3»: Այս վարկանիշը վճարունակության ռիսկի միջին մակարդակ ունեցող երկրի «ոչ ներդրումային մակարդակի» վարկանիշ է: Այն խոսում է այն մասին, որ երկրում պարտքի մարման հետ կապված ակնհայտ և անմիջական խնդիրներ չկան, և տնտեսական, ֆինանսական կամ քաղաքական հնարավոր ծանր ցնցումների դեպքում երկիրն ունի հարմարվելու (ադապտացման) իրական ունակություն:
Բացի սուվերեն վարկանիշից, Մուդիզը մեկ մակարդակով բարձրացրել է նաև արտարժույթով և ազգային արժույթով երկարաժամկետ պարտատոմսերի թողարկման, ինչպես նաև՝ արտարժույթով և ազգային արժույթով բանկային ավանդների Հայաստանի վարկանիշների վերին սահմանաչափերը[1]: Այսպես, արտարժույթով երկարաժամկետ պարտատոմսերի թողարկման վերին սահմանաչափը գնահատվել է «Ba1», իսկ արտարժույթով երկարաժամկետ բանկային ավանդների ներգրավման սահմանը՝ «B1»: Ազգային արժույթով երկարաժամկետ պարտատոմսերիթողարկման և ազգային արժույթով երկարաժամկետ բանկային ավանդներիվերին սահմանաչափերը գնահատվել են «Baa2»: Վերջինս ներդրումային մակարդակի գնահատական է, որի շնորհիվ Հայաստանի մասնավոր հատվածի ձեռնարկություններն ու ֆինանսական հաստատությունները, Մուդիզի կողմից վարկանշվելու դեպքում, ազգային արժույթով պարտատոմսերի և բանկային ավանդներիհամար կարող են ստանալ երկրի սուվերեն «Bа3» վարկանիշից չորս մակարդակ բարձր՝ «Baa2» վարկանիշ:
Հայաստանի սուվերեն վարկանիշի բարձրացման որոշումը հիմնված է Մուդիզի այն գնահատականների վրա, որ Հայաստանում տնտեսական աճի շարժիչների աճող դիվերսիֆիկացումը՝ զուգակցվելով արդեն երկար ժամանակ պահպանվող մակրոտնտեսական կայունության հետ, բարձրացնում է Հայաստանի տնտեսության դիմադրողականությունը: Մուդիզն իր հայտարարության մեջ նշել է, որ Հայաստանում իրական ՀՆԱ-ի աճը միջնաժամկետում կմնա բարձր՝ տարեկան 5.5-6%-ի մոտ: Հատկապես կարևորվել է Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացումը, որն առավելապես զբաղված է բարձր տեխնոլոգիաների հետազոտմամբ ու զարգացմամբ և հանդիսանում է գիտելիքահենք տնտեսության ուժեղ հիմք:
Կազմակերպությունը դրական է գնահատել նաև տնտեսական աճի տատանողականության շարունակական նվազումը և նշել է, որ դա արդյունք է նաև հարկաբյուջետային և դրամավարկային կառավարման ոլորտների բարելավման, ներառյալ՝ հարկաբյուջետային թիրախների և հուսալի ֆիսկալ կանոնի պահպանման, ճկուն փոխարժեքի ռեժիմի, թափանցիկ և արդյունավետ գնաճի նպատակադրման ռեժիմի, ինչպես նաև բանկային հատվածի նկատմամբ կանխարգելիչ վերահսկողական քաղաքականության արդյունավետ կիրառման:
Մուդիզը փոխել է նաև Հայաստանի սուվերեն վարկանիշի հեռանկարը՝ այն «դրականից» դարձնելով «կայուն»: Փորձագետների կարծիքով, Հայաստանի սուվերեն վարկանիշի «կայուն» հեռանկարը արտացոլում է երկրում հավասարակշռված ռիսկերը: Նշվում է, որ երկրում բարեփոխումների պատրաստակամության ամրապնդումը և շարունակականությունը կարող են ժամանակի ընթացքում բարձրացնել Հայաստանի ինստիտուցիոնալ վստահելիությունը և Կառավարության արդյունավետությունը: Այնուամենայնիվ, չնայած տնտեսության դիմադրողականության աճին, սահմանափակ բուֆերները դեռևս շարունակում են Հայաստանի տնտեսությունը խոցելի պահել արտաքին զարգացումներից, քանի որ Կառավարության պարտքի ավելի քան 80%-ը արտարժույթով է, օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը ՀՆԱ-ում ցածր է, և տնտեսության դոլարայնացման մակարդակը դեռևս բարձր է:
Նկատենք, որ 2006 թ. հուլիսի 24-ին Մուդիզի կողմից Հայաստանին տրվել էր «Ba2» սուվերեն վարկանիշ, որը հետագայում երկու անգամ՝ մեկական մակարդակով իջեցվել է: Առաջին անգամ այն իջեցվել է 2015թ. հունվարին՝ պայմանավորված Ռուսաստանից ոչ առևտրային բնույթի դրամական փոխանցումների ծավալների կրճատմամբ, օտարերկրյա ուղղակի ներդրումների անորոշ հեռանկարով, փոխարժեքի տատանումների նկատմամբ տնտեսության զգայունության մեծացմամբ և արտարժութային պահուստների վրա սպասվող ճնշումներով: Երկրորդ անգամ Մուդիզ Հայաստանի սուվերեն վարկանիշը իջեցրել է 2016թ. մարտին՝ պայմանավորված Հայաստանի տնտեսության վրա Ռուսաստանի տնտեսական ճգնաժամի ազդեցության շարունակականությամբ, Հայաստանի ֆիսկալ դիրքի և կառավարության պարտքի պարամետրերի վատացմամբ: 2016թ. մարտից Հայաստանի սուվերեն վարկանիշը փոփոխության չէր ենթարկվել մինչ այսօրվա բարձրացումը:
Մուդիզի կողմից «Ba3» սուվերեն վարկանիշ ունեցող երկրների թվում են նաև Սերբիան, Սենեգալը, Վիետնամը, Ֆիջին, Դոմինիկյան Հանրապետությունը և այլն: Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների թվում Հայաստանի սուվերեն վարկանիշը բարձր է Ալբանիայի, Մոնտենեգրոյի, Բոսնիա-Հերցեգովինայի վարկանիշներից, իսկ ԱՊՀ երկրների թվում՝ Ուզբեկստանի, Ղրղզստանի, Բելառուսի, Մոլդովայի, Տաջիկստանի և Ուկրաինայի վարկանիշներից: Լատինական Ամերիկայի երկրների թվում Հայաստանն իր սուվերեն վարկանիշով գերազանցում է Արգենտինային, Նիկարագուային, Նիգերիային, իսկ Ասիական երկրների թվում՝ Շրի Լանկային, Պակիստանին, Մոնղոլիայ Հայաստանի սուվերեն վարկանիշը բարձր է Թուրքիայի վարկանիշից (B1): Չնայած նրան, որ ներկայումս Հայաստանն իր սուվերեն վարկանիշով մեկ մակարդակով զիջում է Վրաստանին և Ադրբեջանին, Հայաստանի մասնավոր հատվածի ձեռնարկություններն ու ֆինանսական հաստատությունները, արտարժույթով երկարաժամկետ պարտատոմսեր թողարկելու դեպքում, Մուդիզից կարող են ստանալ Ադրբեջանի մասնավոր հատվածի համեմատ 1 մակարդակով բարձր վարկանիշ, իսկ ազգային արժույթով երկարաժամկետ պարտատոմսեր թողարկելու և բանկային ավանդները վարկանշելու դեպքում՝ 3 մակարդակով բարձր վարկանիշ:
Վարկանիշի վերին սահմանաչափերը ցույց են տալիս վարկանիշի այն առավելագույն մակարդակը, որ տվյալ երկրի մասնավոր ընկերությունները կամ ֆինանսական հաստատությունները կարող են ստանալ «Մուդիզ»-ի կողմից վարկանշվելու դեպքում:
ՄՈՒԴԻԶ միջազգային վարկանշային կազմակերպության կողմից
ՀԱՅԱՍՏԱՆԻՆ շնորհած սուվերեն վարկանիշների փոփոխությունը (2006-2019 թթ.)
Աղյուսակ 1.
24.06.2006թ. | 24.11.2011թ.[1] | 22.08.2013թ.[2] | 15.01.2015թ.[3] | 18.03.2016թ.[4] | 9.03.2018թ.[5] | 26.08.2019 | |
Արտարժույթով կառավարության պարտավորությունների թողարկման սուվերեն վարկանիշ (Issuer Rating) | Ba2 | Ba2 | Ba2 | Ba3$ | B1$ | B1 | Ba3# |
Հեռանկարը | Կայուն | Բացաս.$ | Կայուն# | Բացաս.$ | Կայուն# | Դրական# | Կայուն |
Ազգային արժույթով կառավարության պարտավորությունների թողարկման սուվերեն վարկանիշ (Issuer Rating) | Ba2 | Ba2 | Ba2 | Ba3$ | B1$ | B1 | Ba3# |
Հեռանկարը | Կայուն | Բացաս.$ | Կայուն# | Բացաս.$ | Կայուն# | Դրական# | Կայուն |
Արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկման` երկրի վարկանիշի վերին սահմանաչափի գնահատական (Bond Ceiling) | Baa3 | Baa3 | Ba1$ | Ba2$ | Ba2 | Ba2 | Ba1# |
Արտարժույթով կարճաժամկետ պարտավորությունների թողարկման` երկրի վարկանիշի վերին սահմանաչափի գնահատական | P-3 | P-3 | NP$ | NP | NP | NP | NP |
Արտարժույթով երկարաժամկետ բանկային ավանդների` երկրի վարկանիշի վերին սահմանաչափի գնահատական (Bank Deposit Ceiling) | Ba3 | Ba3 | Ba3 | B1$ | B2$ | B2 | B1# |
Արտարժույթով կարճաժամկետ բանկային ավանդների` երկրի վարկանիշի վերին սահմանաչափի գնահատական | NP | NP | NP | NP | NP | NP | NP |
Ազգային արժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկման` երկրի վարկանիշի վերին սահմանաչափի գնահատական (Bond Ceiling) | A3 | Baa1$ | Baa3$$ | Ba1$ | Ba2$ | Baа3# | Baa2# |
Ազգային արժույթով երկարաժամկետ բանկային ավանդների` երկրի վարկանիշի վերին սահմանաչափի գնահատական (Bank Deposit Ceiling) | Baa1 | Baa1 | Baa3$$ | Ba1$ | Ba2$ | Baа3# | Baa2# |
Հայաստանի սուվերեն վարկանիշի հեռանկարը «կայուն»-ից «բացասական» դարձնելը պայմանավորված էր Հայաստանի հիմնական առևտրային գործընկեր երկրների (Եվրոպայի և Ռուսաստանի) տնտեսական աճերի դանդաղման պատճառով առաջացած Հայաստանի տնտեսական անորոշությունների ռիսկով: Սրա հետ մեկտեղ «Մուդիզ»-ը, հիմնվելով մեթոդաբանական փոփոխությունների վրա, մեկ մակարդակով իջեցնելով ազգային արժույթով պարտատոմսերի թողարկման Հայաստանի վարկանիշի վերին սահմանաչափը, այն հավասարեցրեց ազգային արժույթով բանկային ավանդների վարկանիշի վերին սահմանաչափին:
այմանավորված էր եկամուտների կայուն հավաքագրման հաշվին ֆիսկալ կոնսոլիդացիայի Հայաստանի իշխանությունների հանձնառությամբ, ընթացիկ հաշիվ/ՀՆԱ հարաբերակցության աստիճանական կրճատմամբ և նպաստավոր պայմաններով արտաքին ֆինանսավորման հնարավորությամբ (զգալի չափ կազմող մասնավոր, ոչ առևտրային բնույթի դրամական փոխանցումների և օտարերկրյա ուղղակի ներդրումների ներհոսք, պաշտոնական վարկավորման աղբյուրների առկայություն): Սուվերեն վարկանիշի բարելավման հետ մեկտեղ «Մուդիզ»-ը վերանայեց և իջեցրեց մեկ մակարդակով՝ արտարժույթով և երկու մակարդակով՝ ազգային արժույթով պարտատոմսերի թողարկման Հայաստանի վարկանիշների վերին սահմանաչափերը: Այս փոփոխություններն արդյունք էին «Մուդիզ»-ի մեթոդաբանության վերանայման, համաձայն որի երկրների վարկանիշների, հատկապես ազգային արժույթով վարկանիշների վերին սահմանաչափերը Մուդիզը փորձում էր հնարավորինս մոտեցնել այդ երկրների սուվերեն վարկանիշների մակարդակին:
Հայաստանի սուվերեն վարկանիշի մեկ մակարդակով իջեցնելը և սուվերեն վարկանիշի հեռանկարը «կայուն»-ից «բացասական» դարձնելը պայմանավորված էր Ռուսաստանից ոչ առևտրային բնույթի դրամական փոխանցումների ծավալների կրճատմամբ, օտարերկրյա ուղղակի ներդրումների անորոշ հեռանկարով, փոխարժեքի տատանումների նկատմամբ տնտեսության զգայունության մեծացմամբ և արտարժութային պահուստների վրա սպասվող ճնշումներով: Երկրի տնտեսական աճի թույլ հեռանկարի պատճառով «Մուդիզ»-ը մեկ մակարդակով իջեցրեց նաև արտարժույթով և ազգային արժույթով երկարաժամկետ պարտատոմսերի թողարկման և բանկային ավանդների Հայաստանի վարկանիշների վերին սահմանաչափերը:
Հայաստանի սուվերեն վարկանիշի իջեցնելը մեկ մակարդակով և սուվերեն վարկանիշի հեռանկարը «բացասական»-ից «կայուն» դարձնելը պայմանավորված էր Հայաստանի տնտեսության վրա Ռուսաստանի տնտեսական ճգնաժամի ազդեցության շարունակականությամբ, Հայաստանի ֆիսկալ դիրքի և կառավարության պարտքի պարամետրերի վատացմամբ: Համաձայն իր մեթոդաբանության, «Մուդիզ»-ը մեկ մակարդակով իջեցրել է նաև արտարժույթով երկարաժամկետ բանկային ավանդների, ինչպես նաև ազգային արժույթով պարտատոմսերի թողարկման և ազգային արժույթով բանկային ավանդների վարկանիշերի վերին սահմանաչափերը: Համաձայն իր մեթոդաբանության «Մուդիզ»-ը կարող էր փոխել, սակայն անփոփոխ է պահել արտարժույթով երկարաժամկետ պարտատոմսերի թողարկման վարկանիշի վերին սահմանաչափի գնահատականը և, հետևաբար, Հայաստանի մասնավոր հատվածի ձեռնարկությունները կամ ֆինանսական հաստատությունները «Մուդիզ»-ի կողմից վարկանշման դեպքում կարող են ստանալ սուվերենի վարկանիշից (B1) երկու մակարդակ բարձր վարկանիշ:
Հայաստանի սուվերեն վարկանիշի հեռանկարի «դրական» դարձնելը արտացոլում է Մուդիզի սպասումներն այն մասին, որ Հայաստանի սուվերեն վարկանիշի վրա դրականորեն ազդող ռիսկերը գերակշռում են և մոտակա 12-18 ամիսների ընթացքում Հայաստանի սուվերեն վարկանիշի իջեցումը անհավանական է: Դրական հեռանկարին աջակցում են արդյունավետ մակրոտնտեսական քաղաքականությունները, որոնք վկայում են ինստիտուցիոնալ կարողությունների աճի և արտաքին շոկերի նկատմամբ տնտեսության խոցելիության նվազման մասին:
ՄՈՒԴԻԶ վարկանշային կազմակերպության կողմից
հարավ-կովկասյան երկրներին շնորհած սուվերեն վարկանիշների համեմատությունը (2019թ. օգոստոսի 26-ի դրությամբ)
Աղյուսակ 2.
Մուդիզ | Հայաստան | Վրաստան | Ադրբեջան | Մեկնաբանություն |
26.08.2019 | 11.09.2017 | 18.08.2017 | ||
Արտարժույթով կառավարության երկարաժամկետ պարտավորությունների թողարկման սուվերեն վարկանիշ (Issuer Rating) | Ba3 | Ba2 | Ba2 | Հայաստանը սուվերեն վարկանիշով զիջում է Վրաստանին և Ադրբեջանին 1 մակարդակով: |
Հեռանկարը | Կայուն | Կայուն | Կայուն | Հեռանկարները համընկնում են: |
Ազգային արժույթով կառավարության երկարաժամկետ պարտավորությունների թողարկման սուվերեն վարկանիշ (Issuer Rating) | Ba3 | Ba2 | Ba2 | Հայաստանը սուվերեն վարկանիշով զիջում է Վրաստանին և Ադրբեջանին 1 մակարդակով: |
Հեռանկարը | Կայուն | Կայուն | Կայուն | Հեռանկարները համընկնում են: |
Արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկման` երկրի վարկանիշի վերին սահմանաչափի գնահատական (Bond Ceiling) | Ba1 | Baa3 | Ba2 | Հայաստանը զիջում է Վրաստանին 1 մակարդակով, սակայն գերազանցում է Ադրբեջանին 1 մակարդակով: |
Արտարժույթով կարճաժամկետ պարտավորությունների թողարկման` երկրի վարկանիշի վերին սահմանաչափի գնահատական | NP | P-3 | NP | Հայաստանը և Ադրբեջանը 1 մակարդակով զիջում են Վրաստանին: |
Արտարժույթով երկարաժամկետ բանկային ավանդների` երկրի վարկանիշի վերին սահմանաչափի գնահատական (Bank Deposit Ceiling) | B1 | Ba3 | Ba3 | Հայաստանը զիջում է Վրաստանին և Ադրբեջանին 1 մակարդակով: |
Արտարժույթով կարճաժամկետ բանկային ավանդների` երկրի վարկանիշի վերին սահմանաչափի գնահատական | NP | NP | NP | Վարկանիշները համընկնում են: |
Ազգային արժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկման` երկրի վարկանիշի վերին սահմանաչափի գնահատական (Bond Ceiling) | Baa2 | Baa1 | Ba2 | Հայաստանը գերազանցում է Ադրբեջանին 3 մակարդակով, իսկ Վրաստանին զիջում է 1 մակարդակով: |
Ազգային արժույթով երկարաժամկետ բանկային ավանդների` երկրի վարկանիշի վերին սահմանաչափի գնահատական (Bank Deposit Ceiling) | Baa2 | Baa1 | Ba2 | Հայաստանը գերազանցում է Ադրբեջանին 3 մակարդակով, իսկ Վրաստանին զիջում է 1 մակարդակով: |
ՄՈՒԴԻԶ միջազգային վարկանշային կազմակերպության կողմից Հայաստանին և
տարածաշրջանի մյուս երկրներին տրված սուվերեն ռիսկի վարկանիշները
(2019 թ. օգոստոսի 26-ի դրությամբ)
Աղյուսակ 3.
Երկիր | Արտարժույթով պետական պարտատոմսերի թողարկման վարկանիշ | Ազգային արժույթով պետական պարտատոմսերի թողարկման վարկանիշ | Վարկանիշների հեռանկարը |
ԱՊՀ երկրներ | |||
Ղազախստան | Baa3 | Baa3 | Դրական |
Ռուսաստան | Baa3 | Baa3 | Կայուն |
Ադրբեջան | Ba2 | Ba2 | Կայուն |
Վրաստան | Ba2 | Ba2 | Կայուն |
Հայաստան | Bа3 | Bа3 | Կայուն |
Ուզբեկստան | B1 | B1 | Կայուն |
Ղրղզստան | B2 | B2 | Կայուն |
Մոլդովա | B3 | B3 | Կայուն |
Բելառուս | B3 | B3 | Կայուն |
Տաջիկստան | B3 | B3 | Բացասական |
Ուկրաինա | Caa1 | Caa1 | Կայուն |
Արևմտյան Եվրոպայի երկրներ | |||
Հունաստան | B1 | B1 | Կայուն |
Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրներ | |||
Չեխիա | A1 | A1 | Դրական |
Էստոնիա | A1 | A1 | Կայուն |
Լեհաստան | A2 | A2 | Կայուն |
Սլովակիա | A2 | A2 | Կայուն |
Մալթա | A2 | A2 | Կայուն |
Լիտվա | A3 | A3 | Դրական |
Լատվիա | A3 | A3 | Կայուն |
Բուլղարիա | Baa2 | Baa2 | Կայուն |
Ռումինիա | Baa3 | Baa3 | Կայուն |
Սլովենիա | Baa1 | Baa1 | Դրական |
Հունգարիա | Baа3 | Baа3 | Կայուն |
Խորվաթիա | Ba2 | Ba2 | Դրական |
Կիպրոս | Bа2 | Bа2 | Կայուն |
Սերբիա | Bа3 | Bа3 | Կայուն |
Թուրքիա | B1 | B1 | Բացասական |
Մոնտենեգրո | B1 | — | Դրական |
Ալբանիա | B1 | B1 | Կայուն |
Բոսնիա-Հերց. | B3 | B3 | Կայուն |