տուն Քաղաքական Միջազգային Մուբարաքին գահընկեց արած ակտիվիստները 3 տարի բանտում կանցկացնեն զինվորական իշխանության դեմ ցույց...

Մուբարաքին գահընկեց արած ակտիվիստները 3 տարի բանտում կանցկացնեն զինվորական իշխանության դեմ ցույց կազմակերպելու համար

96
0

Egyptians Protest Against Government of Hosni Mubarak

Եգիպտացի ակտվիստները, ովքեր կարևոր դերակատարություն են ունեցել 2011 թվականի սկզբին այն ժամանակ գործող նախագահ Հոսնի Մուբարաքին պաշտոնանկ անելու հարցում, երեք տարի կանցկացնեն բանտում՝ չարտոնված զանգվածային միջոցառմանը մասնակցելու համար: Այդ հանրահավաքը տեղի է ունեցել անցած տարի: Այս մասին հաղորդում է BBC-ն:

Այսպիսով, Կահիրեի վերաքննիչ դատարանն ուժի մեջ է թողել նախորդ ատյանի որոշումը: Ահմադ Մահիրը, Ահմադ Դոման և Մոհամադ Ադելն անցած տարի մասնակցել են զինվորականության կողմից իշխանությունը գրավելու ցույցին: Մահիրը համարվում է «Ապրիլի 6»-ի շարժման հիմնադիրը:

Հիշեցնենք, որ 2011 թվականի հունվար-փետրվար ամիսներին երկու շաբաթ տևած բողոքի հուժկու ակցիաներից հետո այն ժամանակ երկրի նախագահ Հոսնի Մուբարաքը ստիպված եղավ հրաժարական տալ իր պաշտոնից: