Մոտ 50 հազար սիրիացի քրիստոնյա դիմել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությանը` խնդրելով տրամարել Ռուսաստանի քաղքացիություն: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական կայքից:
Նշվում է, որ դիմումը ստացվել է Դամասկոսի Կալամուն շրջանից: Դրանում սիրիացի քրիստոնյաները նշել են, որ «Արևմուտքի կողմից աջակցություն ստացող ահաբեկիչների նպատակն իրենց Սիրիայից դուրս մղելն է»: Քրիստոնյաները նաև նշել են, որ իրենք աջակցության կարիք չունեն, ունեն անհրաժեշտ գումարային միջոցներ, պարզապես ցանկանում են ստանալ ՌԴ քաղաքացիություն. «Մենք ամեն անհրաժեշտն ունենք, գումար չենք խնդրում», — ասվում է դիմումի մեջ: