Sports.ru կայքը հրապարակել է Ռուսաստանում ամենաշատ վարձարտրվող 90 ֆուտբոլսիտների ցուցակը:
Այն գլխավորում է «Զենիթի» և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Հալկը: Բրազիլացին տարեկան վաստակում է 7 մլն եվրո: Նրան հաջորդում են Մոսկվայի «Դինամոյի» գերմանացի հարձակվող Քևին Կուրանյին` 5,7 մլն, ապա Ալեքսանդր Կոկորինը` 5 միլիոն, 4-ական միլիոն` Դենիսովը, Դիարան, Ժիրկովը և Վիտցելը:
Լավագույնների մեջ են Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Յուրա Մովսիսյանը և Արազ Օզբիլիսը: Մովսիսյանի տարեկան աշխատավարձը կազմում է 2,4 մլն, Օզբիլիսինը` 2 միլիոն եվրո: