Championat.com կայքը որոշել է Ռուսաստանի առաջնության 25-րդ տուրի լավագույն գոլերի հնգյակը։ Առաջին հորիզոնականում «Զենիթի» և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Հալկն է, ով գրավել է «Կրասնոդարի» դարպասը, իսկ նրա թիմը հաղթել է 4։1 հաշվով։
Երկրորդ տեղում Յուրա Մովսիսյանն է, ում միակ գոլը հաղթանակ է պարգևել «Սպարտակին» «Կռիլյա Սովետովի» հետ խաղում։
Լավագույն հնգյակում են նաև Ալեքսանդր Կոկորինը («Դինամո»), Ահմեդ Մուսան (ԲԿՄԱ), Ալան Կասաևը («Դինամո»)։