Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռը հարկադրաբար վայրէջք է կատարել Դոնի Ռոստովում. 2 հոգի հոսպիտալացվել է

    332
    0

    Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում «Nordwind Airlines» ավիաընկերության կողմից շահագործվող Boeing 737 տեսակի ինքնաթիռով Մոսկվա-Երևան չվերթի ժամանակ օդանավի սրահում ծխի առկայության պատճառով, ինքնաթիռը ընդհատել է թռիչքը: Այդ մասին հաղորդում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն:

    Նշվում է, որ օդանավի թռիչքը ընդհատվել է թափավազքի ժամանակ և իրականացվել է ուղևորների տարհանում: Օդանավում եղել է 187 մարդ, տուժվել է 10 հոգի, որոնցից երկուսը հոսպիտալացվել են:
    Ավիաընկերության կողմից փոխարինվել է ինքնաթիռը, չվերթը բարեհաջող իրականացվել և վայրեջք է կատարվել «Զվարթնոց» օդանավակայանում:

    Կոմիտեն առաջարկում է հավելյալ տեղեկատվություն ստանալու համար զանգահարել «Nordwind Airlines» ավիաընկերության հայաստանյան ներկայացուցչություն` հետևյալ հեռախոսահամարներով +374 10 564943; +374 60 656560: