Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստվում է հումանիտար երկրորդ շարասյունն ուղարել Ուկրաինա։ «Մենք երեկ պաշտոնական նոտա ենք հղել Ուկրաինայի արտաքին գործերի նախարարություն՝ տեղեկացնելով մեր մտադրության մասին հումանիտար նոր շարասյուն կազմավորելու վերաբերյալ», — ասել է Լավրովը։ Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը։
Նա տեղեկացրել է, որ հումանիտար բեռները կլինեն նախորդի օրինակով, համաձայնեցումը պետք է կատարվի այս շաբաթ։
Հիշեցնենք, որ նախորդ շարասյունը Ուկրաինայի տարածք ներխուժել է առանց պաշտոնական Կիևի թույլտվության։ Ուկրաինական կողմը պնդում է, որ հետդարձի ճանապարհին շարասյունը Ուկրաինայից դուրս է բերում ուկրաինական ռազմավարական նշանակության արտադրությունների սարքավորումները։