Մոսկվան հասկանում է Անկարայի մտահոգությունը, բայց նրանք պետք է հաշվի առնեն Դամասկոսի շահերը, հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունները: ՌԴ նախարարի խոսքերը փոխանցում է shantnews.am-ը:
«Ճգնաժամի հենց սկզբից մենք ուշադրություն ենք հրավիրել այն հանգամանքին, որ հասկանում ենք սահմանային անվտանգության վերաբերյալ Թուրքիայի Հանրապետության օրինական մտահոգությունը: Միաժամանակ, մենք մշտապես ընդգծել ենք Անկարայի և Դամասկոսի միջև պայմանավորվածության շրջանակում մտահոգությունները կարգավորելու անհրաժեշտությունը»,- հայտարարել է Լավրովը:
Լավրովը նշել է նաև, որ ձգտելու է հասնել Թուրքիայի և Սիրիայի միջև երկխոսության:
«Մենք հիմքեր ունենք ենթադրելու, որ երկխոսությունը կլինի ի շահ երկու երկրների: Միաժամանակ պետք է համաձայնության գանք, որ Դամասկոսի և քրդական կազմակերպությունների միջև կոնտակտ հաստատենք»,- ասել է նա: