տուն Լուրեր Մոսկվայում ռեկորդային տաք ջերմաստիճան է գրանցվել

Մոսկվայում ռեկորդային տաք ջերմաստիճան է գրանցվել

195
0

Մոսկվայում դեկտեմբերի 18-ին ջերմաստիճանը հասել է ըստ Ցելսիուսի 5.4 աստիճանի՝ գերազանցելով 1886թ.-ի ռեկորդը, երբ գրանցվել էր 5.3 աստիճան տաքություն: Այս մասին հաղորդում է RBC պարբերականը:

Չնայած տաք եղանակին, արտակարգ իրավիճակների նախարարության Մոսկվայի գլխավոր վարչությունը հայտարարել է, որ դեկտեմբերի 19-ին քամու ուժգնացում կլինի:

Գերատեսչությունը մոսկվացիներին կոչ է արել խուսափել գովազդային վահանակների տակով քայլելուց և չպատսպարվել ծառերի տակ: