Interfax գործակալությունը փոխանցում է, որ Մոսկվայի հարավ-արևմուտքում կործանվել է ուղղաթիռ: Այն ընկել է բնակելի շենքերից զգալի հեռավորության վրա, որից հետո պայթել է:
Նախնական տեղեկություններով` երկու օդաչուներին հաջողվել է պարաշյուտով դուրս թռչել: Նրանք գտնվում են հիվանդանոցում: Կան վիրավորներ նաև խաղաղ բնակիչների շրջանում: Ուղղաթիռների կառուցման «Կամով» ավիացիոն գործարանում ասել են, որ ուղղաթիռը գտնվում էր փորձարկման փուլում, իսկ ղեկին գտնվել են գործարանի օդաչուները: