Երեկ երեկոյան Մոսկվայի արևմտյան շրջաններից մեկում ձերբակալվել է Ադրբեջանի մոտ 50 քաղաքացի։ Մոսկվայի ոստիկանության հատուկ ջոկատայինները ներխուժել են ավտոտեխսպասարկման կայանի տարածք և բերման ենթարկել Ադրբեջանի քաղաքացիների։
Ռուսաստանի ոստիկանությունում հայտնել են, որ ստուգելու են բերման ենթարկվածների առնչությունը այս կամ այն հանցագործություններին, ինչպես նաև նրանց գրանցման վկայականները։ Ադրբեջանի ներքին գործերի ներկայացուցիչը հայտնել է, որ այս պահին բերման ենթարկվածների իրավունքները խախտված չեն, իսկ պետությունն ուշադիր հետևում է նրանց ճակատագրին։ Այս մասին հաղորդում է Vzgkyad.az-ը։