Ինչպես տեղեկացնում է Mир հեռուստաընկերությունը` հղում կատարելով ՌԴ ՆԳՆ մամուլի ծառայությանը, Ռուսաստանում ձերբակալվել է հանցավոր խումբ, որը բանկեր է թալանել Մոսկվայի շրջանում: Մասնավորապես, այս խումբը հարձակումներ է գործել Տրոիցկում բանկային բաժանմունքի վրա՝ գողանալով 1,2 մլն ռոբլի: Նմանատիպ հանցագործություն կատարվել է նաեւ հունիսին՝ Մոսկվայի կենտրոնում: Հարձակումներն իրականացվել են զենքի գործադրմամբ:
Բոլոր ձերբակալվածները հայեր են, Մոսկվայում բնակվել են առանց գրանցման: Ձերբակալությունը տեղի է ունեցել Մոսկվայի հյուսիս-արևելյան շրջանում: Խուզարկության ժամանակ նրանց բնակարաններում հայտնաբերվել է ավելի քան 40 հեռախոսային սիմ-քարտեր, ինչպես նաև ատրճանակ: Ոստիկանությունը ուսումնասիրում է նաև այս հանցավոր խմբավորման հնարավոր կապը նմանատիպ այլ հանցագործությունների հետ: