
Մոսկվայի ինֆեկցիոն հիվանդանդությունների հաստատություններից մեկում հիվանդի օրգանիզմում հայտնաբերվել է կորոնավիրուս: Այս մասին հաղորդում է gazeta.ru-ն` հղում կատարելով Mash անվանումը կրող Telegram-ի ալիքին:
Աղբյուրի հաղորդած տեղեկատվության համաձայն, անալիզները հաստատել են, որ խոսքը հենց այս հիվանդության մասին է։ Բուժհաստատությունում կորոնովիրուսի կասկածանքով այլ անձինք ևս կան:
Իշխանությունները դեռևս չեն հաստատել այս տեղեկատվությունը: