Ինչպես հաղորդում է «Trend» գործակալությունը, հենվելով Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության մամլո գործակալության տարածած տեղեկության վրա, նշում է, որ Մոսկվայում կայացել է Ադրբեջանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարների հանդիպումը:
Միջազգային անվտանգության 3-րդ մոսկովյան կոնֆերանսի ընթացքում Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը հանդիպել է Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ:
Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել մտքերի փոխանակում այն հարցերի շուրջ, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: