ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում կորոնավիրուսից 3-ամյա երեխա է մահացել: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն։
Պարբերականի տեղեկություններով, փոքրիկը վերջին 4 օրը գտնվել է մանկական հիվանդանոցում, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը: Հաղորդվում է, որ երեխան հոսպիտալացվել է մայիսի 12-ին, տատիկի ուղեկցությամբ:
Փոքրիկի մոտ կորոնավիրուսը հաստատվել է մի քանի օր անց: