տուն Աշխարհ Մոսկվայում դաշնամուրի հայ ուսուցիչը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման

Մոսկվայում դաշնամուրի հայ ուսուցիչը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման

631
0

Մոսկվայի դատարանը որոշել է երաժշտության ուսուցիչ Մհեր Մախսուդյանին դատապարտել չորս տարվա պայմանական ազատազրկման՝ իր աշակերտուհուն ծեծի ենթարկելու համար:  ՌԻԱ Նովոստիի տեղեկությունը փոխանցում է  armeniasputnik.am-ը։  Ըստ տեղեկության՝ դատարանի մամուլի խոսնակ Մարիա Մակարչուկը հայտնել է, որ տղամարդուն երկու տարի ժամկետով արգելել են երաժշտություն դասավանդել: Դատարանը Մախսուդյանին նաև պարտավորեցրել է աղջկա ընտանիքին վճարել 100 հազար ռուբլի ՝ որպես պատճառված վնասի փոխհատուցում:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ երաժշտության 23-ամյա ուսուցիչը 8-ամյա աղջկա գլխին պարբերաբար հարվածել է և վիրավորել նրան: Աղջիկը մի անգամ պատմել է ծնողներին այդ մասին, և նրանք տանը տեսախցիկ են տեղադրել՝ ուսուցչի պահվածքին հետևելու համար: Երիտասարդի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել «Գիտակցաբար խոշտանգում անչափահասի նկատմամբ» հոդվածով:

Տղամարդուն սպառնում էր մինչև 7 տարվա ազատազրկում, բայց դատարանը մարդասեր գտնվեց:

Ինքը ՝ Մախսուդյանը, ասել է, որ աղջկա վրա ձեռք է բարձրացրել դաստիարակչական նպատակներով: Նա վստահ էր, որ աղջիկը միայն ցավի և տառապանքի միջոցով կարող է հաջողության հասնել: