Արդեն տեղեկացրել ենք, որ Մոսկվայի Բիրյուլովո շրջանում տեղի ունեցած սպանության հետևանքով նախօրեին տեղի բնակիչների և ոստիկանության միջև արձանագրվել են բախումներ: Շրջանի բնակիչները, որոնց աջակցում են նաև ծայրահեղական ազգայնական կազմակերպությունների ներկայացուցիչները, պահանջում են պատժել այդ շրջանում 25-ամյա Եգոր Շերբակովին սպանած «կովկասցուն», իսկ առավել ծայրահեղ տրամադրվածները` երկրից դուրս վռնդել ներգաղթյալներին:
Ռուսական Izvestia-ն փոխանցում է, որ Շերբակովի սպանության մեջ մեղադրվում է ադրբեջանցի ներգաղթյալը, ով տեղի շուկաներից մեկում զբաղվել է շաուրմայի վաճառքով: Հայտնի է նաև, որ այս գործով ձերբակալվածներ չկան: