Մոսկվայի «Սպարտակը» ձմեռային ուսումնամարզական հավաքներից մեկն անցկացնելու է Երևանում:
Ակումբի ղեկավարությունն արդեն ժամանել է մայրաքաղաք և ծանոթացել ենթակառուցվածքներին: «Սպարտակի» կազմում Երևան կժամանեն նաև Յուրա Մովսիսյանն ու Արազ Օզբիլիսը: Այս մասին հաղորդում է Sovsport-ը:
Այս պահի դրությամբ «Սպարտակը» Ռուսաստանի առաջնությունում զբաղեցնում է 3-րդ տեղը: