Մոսկվայում գործող գեյ-ակումբներից մեկի սեփականատեր Անդրեյ Լեշչինսկին դիմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին` խնդրելով պաշտպանել զվարճանքի այդ կենտրոնը: Նա հրապարակել է բաց նամակ` ուղղված ՌԴ նախագահին:
«Դեկտեմբերի 14-ին ավելի քան հարյուր մարդ գրավել են ակումբի տանիքը, մի քանի ժամ շարունակ ոստիկանության ամենաթողության պայմաններում ամբողջությամբ քանդել են այն, ինչպես նաև շարքից հանել և գողացել են սարքավորումներ, որոնք ապահովում էին ակումբի գործունեությունը», — ասել է Լեշչինսկին ֆեյսբուքյան իր էջում:
Վերջինս ասել է, որ ոստիկանությունը որևէ կերպ չի արձագանքել այս իրավախախտումներին: Նա պատմել է, որ վերջին մի քանի շաբաթների ընթացքում ակումբում պատկան մարմիններն իրականացրել են մի քանի ստուգումներ, որին մասնակցել են հատուկ ջոկատայիններ: Սակայն նրանք ոչինչ չեն գտել: