«Տոտենհեմը» իր պաշտոնական Թվիթերում տեղադրել է թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի լուսանկարն ակումբի մարզաշապիկով:
Մոուրինյուի` «Տոտենհեմի» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելու մասին հայտարարվեց այսօր առավոտյան: Երեկ լոնդոնյան ակումբը պաշտոնանկ արեց արգենտինացի մասնագետ Մաուրիսիո Պոչետինոյին, որը 2014 թվականից էր գլխավորում լոնդոնյան ակումբը:
![](https://i1.wp.com/old.araratnews.am/wp-content/uploads/2019/11/EJ0BrwbX0AAM-AH-1024x652.jpg?resize=640%2C408)
Մոուրինյուի վերջին աշխատավայրը եղել է «Մանչեսթեր Յունայթեդը»: Պորտուգալացին անգլիական ակումբից հեռացվել էր 2018 թվականի դեկտեմբերին: Ավելի վաղ նա երկու անգամ աշխատել է «Չելսիում», որի հետ 3 անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն (2005, 2006, 2015): Մոուրինյուն գլխավորել է նաև «Պորտուն», «Ինտերը» և «Ռեալը»:
Armsport.am