տուն Սպորտ Մոուրինյոն ցանկանում է իր թիմում տեսնել Բալոտելիին

Մոուրինյոն ցանկանում է իր թիմում տեսնել Բալոտելիին

50
0

Jose Mourinho

«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն չի հերքել իր ակումբի հետաքրքրությունը «Միլանի» հարձակվող Մարիո Բալոտելիի նկատմամբ: Պորտուգալացի մասնագետը իտալացուն մարզել է «Ինտերում» աշխատելու տարիներին, որտեղ մարզչի և ֆուտբոլիստի միջև բավականին լարված հարաբերություններ են եղել: Այնուամենայնիվ, Մոուրինյոն հասկացրել է, որ դեմ չէր լինի կրկին աշխատել Մարիոյի հետ:

« Բալոտելին ուժեղ թիմում է խաղում,բայց երբեք չի կարելի վստահ լինել, թե ինչ կլինի ապագայում,- պորտուգալացու խոսքերն է մեջ բերում Sky Sports կայքը,- «Միլանը» ցանկանում է պահել իր լավագույն ֆուտնոլիստներին, հատկապես իտալացիներին, բայց խաղացողը լավ ծանոթ է անգլիական ֆուտբոլին: Չեմ պլանավորում գլխավորել «Միլանը» կամ Իտալիայի ազգային հավաքականը, սակայն չէի հրաժարվի կրկին աշխատել Բալոտելիի հետ »: