«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Անգլիայի գավաթի խաղարկությունում «Սանդերլենդից» կրած պարտությունից հետո (1։2) հայտարարել է, որ թիմը պետք է ուժեղացնի խաղը պաշտպանությունում։ Այս պահի դրությամբ լոնդոնցիներն Անգլիայի Պրեմիեր լիգայի 16 տուրում բաց են թողել 16 գնդակ։
«Հնարավոր է՝ իրավիճակը կարելի է շտկել, եթե գոլեր բաց չթողնենք։ Փոխենք խաղի մոտեցումը։ Երբ թիմը, որը միտված է հարձակման, անհրաժեշտ քանակությամբ գոլեր չի խփում, հնարավոր է, պետք է ուժեղացնել պաշտպանությունը, որպեսզի խփված գոլերը բավականացեն։
Սակայն դա այն չէ, ինչ ես ուզում եմ, քանի որ մենք հարձակվողական ո֊ճի թիմ ենք կառուցում։ Մենք ցանկանում ենք հաղթել մրցակիցներին, իսւ դրա համար պետք է գոլեր խփել», — ասել է Մուորինյոն։ Այս մասին հաղորդում է Goal.com կայքը։