տուն Սպորտ Մոուրինյոն դիտավորյալ բոլորին լարում է Նեյմարի դեմ․ Սկոլարի

Մոուրինյոն դիտավորյալ բոլորին լարում է Նեյմարի դեմ․ Սկոլարի

245
0

url

Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լուիշ Ֆեկիպե Սկոլարին պաշտպանել է իր թիմի հարձակվող Նեյմարին։ Ավելի վաղ «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Նեյմարին անվանել էր սիմուլյացիայի վարպետ, ինչը նյարդայնացրել էր Սկոլարիի։

«Մոուրինյոն միշտ անում է այն, ինչ իր մոտ լավ է ստացվում՝ օգտագործելով լրատվամիջոցները սեփական նպատակների համար։ Նա հասկանում է, որ Նեյմարն արդեն դուրս է եկել Մեսիի և Կրիշտիանո Ռոնալդուի մակարդակին, այդ պատճառով փորձում է ապահովագրվել, եթե հանկարծ «Չելսին» Չեմպիոնների լիգայում խաղա «Բարսելոնայի» հետ։ Մոուրինյոն դիտավորյալ է հանրությանը լարում Նեյմարի դեմ։ դա նրա ոճն է», — ասել է  Սկոլարին։ Այս մասին հաղորդում է  The Guardian-ը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here