Ֆուտբոլի Աշխարհի առաջնության ամենատարեց ֆուտբոլիստ է դարձել Կոլումբիայի դարպասապահ Ֆարիդ Մոնդրագոնը, ով խաղադաշտ է դուրս եկել, երբ եղել է 43 տարեկան և 4 օրական։ Մոնդրագոնը փոխարինման է դուրս եկել ճապոնիա — Կոլումբիա խաղի ժամանակ (4։1)։
Այսպիսով, այս ցուցաիշով նա շրջանցել է կամերունացի Ռոժե Միլային, ով 1994 թվականի առաջնության ժամանակ մասնակցել էր իր հավաքականի խաղին, երբ 42 տարեկան էր։