«Մոնակոն» պատրաստ է Ռադամել Ֆալկաոյին վարձավճարով բաց թողնել այլ ակումբ։ Այս մասին հաղորդում է The Daily Mail-ը։
Նույն աղբյուրի համաձայն՝ ֆրանսիական լիգայում հանդես եկող ակումբը հրաժարվել է վաճառել Ֆալկաոյին, քանի որ մադրիդյան ակումբը պատրաստ է եղել վճարել նրա տրանսֆերի համար մաս-մաս։ Ֆալկաոյի ծառայություններով հետաքրքրված է նաև «Լիվերպուլը»։
«Մոնակոն» պատրաստ է Ֆալկաոյին զիջել տարեկան 12 մլն ֆունտ ստերլինգ վարձավճարով։
Եթե գործարքը կայանա, ապա «Լիվերպուլը» մտադիր է Ֆալկաոյին վճարել շաբաթական 200 հազար ֆունտ ստերլինգ աշխատավարձ։