Այսօր հայտնի է դարձել, որ հարձակվող Մարիո Բալոտելին մտադիր է մրցաշրջանի ավարտից հետո լքել «Միլանը» գլխավոր մարզիչ Քլարենս Զեեդորֆի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով։
Ինչպես տեղեկացնում է Sport Mediaset-ը՝ 23-ամյա իտալացու ծառայություններով հետաքրքրված է «Մոնակոն»։ Մոնեգասկյան թիմում մտադիր են բանակցություններ սկսել Իտալիայի հավաքականի հարձակվողի հետ, եթե Ռադամել Ֆալկաոն լքի «մոնակոն»։