Մոնակոյում երկրի սահմանները ընդլայնելու ծրագրի շրջանակներում ջրի վրա թաղամաս կկառուցեն:
Ըստ նախնական հաշվարկների, թաղամասը պատրաստ կլինի տաս տարուց կամ ավելի վաղ,- հայտնում է Euromag-ը:
Հաղորդվում է, որ ծրագիրն իրականացնելու համար Մոնակո են հրավիրվել ֆրանսիական մասնագետներ : Նախատեսվում է Մոնակոյի տարածքը 6 հեկտարով ավելացնել:
Նոր թաղամասում կգտնվեն 6-10 հարկանի բնակելի շենքեր շքեղ բնակարաններով, խանութներ, գրասենյակներ, ավտոկայանատեղիներ և առափնյա հանգստի համալիր: