Անգլիական The Telegraph պարբերականը հրապարակել է աշխարհի այն քաղաքների ցանկը, որում ապրում են ամենաշատ միլիոնատերերը:
Աղյուսակում 10-րդ տեղը զբաղեցնում է Ֆլորենցիան, ուր հետազոտության տվյալներով բնակիչների 2,5%-ը միլիոնատեր է: 9-րդ տեղում է Ամստերդամը, որ կարմիր լապտերների փողոցից ու մարիխուանայից բացի հայտնի է բնակչության 2,6%-ը կազմող միլիոնատերերով:
Սինգապուրը զբաղեցնում է ցանկի 8-րդ տեղն ու համարվում է այս տասնյակում ընդգրկված միակ ասիական քաղաքը: Այստեղ մեծահարուստ է բնակչության 2,8%-ը: Սինգապուրին հաջորդում է Նորվեգիայի մայրաքաղաքը: Օսլոյում 1 միլիոն դոլարից ավել կարողություն ունի բնակցչության 2,9%-ը: 6-րդ տեղում է Լոնդոնը (3,39%), որում «միիոնատերերին գրավում է քաղաքական կայունությունը»:
Գերմանիայի ֆինանսական կենտրոն Ֆրանկֆուրտը, որտեղ տեղակայված է Եվրոպական կենտրոնական բանկի կենտրոնակայանը, աշխարհի՝ միլիոնատերերի թվով 5-րդ քաղաքն է: 4-րդ տեղում է Նյու Յորքը, որում միլիոնատեր է յուրաքանչյուր 20 բնակչից մեկը: The Telegraph-ի խոսքերով՝ լավագույն եռյակը բացող Ժնևում միլիոնատեր է յուրաքանչյուր 5 ժնևցուց մեկը: Վարկանիշային աղյուսակի 2-րդ տեղում է շվեյցարական մեկ այլ քաղաք՝ Ցյուրիխը, որի բնակիչների 27 տոկոսը միլիոնատեր է: Իսկ աշխարհի ամենաշատ միլիոնատերերն ապրում են Մոնակոյում, որտեղ յուրաքանչյուր 3-րդ մարդը միլիոնատեր է: