տուն Սպորտ Մոյեսը Մանչեսթեր Յունայթեդի հետ ճամփորդում է Ֆերգյուսոնի գրքով

Մոյեսը Մանչեսթեր Յունայթեդի հետ ճամփորդում է Ֆերգյուսոնի գրքով

226
0

Liverpool v Everton - Premier League

«Մանչեսթեր Յունայթեդ» թիմի ներկայիս գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը սկսել է կարդալ իր նախորդի` «Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ սըր Ալեքս Ֆերգյուսոնի գիրքը: Այս մասին հաղորդում է The Sun-ը:

2013 թվականի մայիսի «Մանչեսթեր Յունայթեդը» 27 տարի մարզելուց և 13 տիտղոս նվաճելուց հետո Ֆերգյուսոնը հայտարարեց պաշտոնից հրաժարվելու մասին: Շուտով նա թողարկեց իր ինքնակեսագրականը, որը դարձել է այդ ոճում Բրիտանիայում ամենաշատ վաճառված գիրքը: Մոյեսը որոշ ժամանակ առաջ հայտարարել էր, որ առայժմ ժամանակ չունի Ֆերգյուսոնի ինքնակենսագրականը կարդալու համար, սակայն անգլիացի լրագրողները պարզել են, որ Չեմպիոնների լիգայի 4-րդ տուրի «Ռեալ Սոսյեդադի» հետ խաղին Իսպանիա մեկնելիս Մոյսն իր հետ տարել է Ֆերգյուսոնի ինքնակենսագրականը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here