տուն Սպորտ Մոյեսը դիմել է Մանչեսթեր Յունայթեդի զայրացած երկրպագուներին

Մոյեսը դիմել է Մանչեսթեր Յունայթեդի զայրացած երկրպագուներին

74
0

_67489523_davidmoyes

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը բաց նամակով դիմել է ակումբի երկրպագուներին։

«Գիտեի, որ աշխատանքը «Յունայթեդում» ինձ համար մարտահրավեր է լինելու, սակայն չէի ենթադրում, որ այս մրցաշրջանն այդքան դժվար կլինի։ Վստահ եմ, որ նման բան դուք էլ չէիք ակնկալում, սակայն խաղացողները, մարզչական շտաբն ու ես վճռական ենք՝ ուղղելու ստեղծված իրավիճակը։ Դուք ընտելացել եք «Յունայթեդի» հաղթանակներին, և այն աջակցությունը, որին արժանանում են ֆուտբոլիստներն ու ես, ուղղակի անգնահատելի է։

Հեշտ է աջակցել թիմին, երբ այն հաղթում է, սակայն ավելի դժվար է, երբ գործերն այնքան էլ լավ չեն, այդ պատճառով այն լոյալությունը, որը դուք ցուցադրում եք, ուղղակի հոյակապ է։ Այն ամենն, ինչով մենք հիմա անցնում ենք, մեզ ավելի ուժեղ և լավն է դարձնում։ Բացարձակ չեմ կասկածում, որ շուտով մենք կրկին կտեսնենք հաղթանակներ «Մանչեսթեր Յունայթեդի» մասնակցությամբ։ Այդպես եղել է, այդպես էլ կլինի», — ասել է Մոյեսն իր ուղերձում։

Հիշեցնենք, որ «Յունայթեեդի» բազմաթիվ ձախողումներից հետո ավելի հաճախ են հնչում Դևիդ Մոյեսի հրաժարականի պահանջներ։