տուն ժամանց Մոդելը կիսամերկ տեսքով հարգանքի տուրք է մատուցել Կոբի Բրայանթին (լուսանկար, տեսանյութ)

Մոդելը կիսամերկ տեսքով հարգանքի տուրք է մատուցել Կոբի Բրայանթին (լուսանկար, տեսանյութ)

381
0

Ավստրիայի Շլադմինդ քաղաքում հայտնի սկանդալային մոդել Կինսի Վոլանսկին դուրս է եկել լեռնադահուկային մարզումների մայրուղի ՝ լայն լանջաբացվածքով լողազգեստով և պաստառ պահել հանգուցյալ բասկետբոլիստ Կոբի Բրայանթի պատվին:

Մոդելի պատճառով ստիպված են եղել ընդհատել լեռնադահուկային սպորտի աշխարհի գավաթի խաղարկության փուլը: Վոլանսկիի «հարգանքի տուրքի» տեսանյութը հայտնվել է Eurosport-ի Twitter-ի հաշվում:

Օգտատերերը չհասկացան աղջկա վիշտը`ենթադրելով, որ նրա այդ պահվածքի համար Բրայանթի մահը պարզապես պատճառ է հանդիսացել:

Բայց լեռնադահուկորդ Ալեքս Վինատցերին կիսամերկ մոդելի «հարգանքի տուրքը» միայն զվարճացրել է: Նա Instagram-ի իր էջում կադր է հրապարակել, որտեղ ինքը լեռնադահուկասահք է ցուցադրում, իսկ մոդելը կանգնած է իրենից քիչ հեռու:

«Օ, թվում է, թե նոր ընկերուհի ունեմ: 6-րդ տեղը Շլադմինդում և, հնարավոր է, ներկայացման լավագույն լուսանկարներից մեկը»,- գրել է Վինատցերը:

Հիշեցնենք, որ դժբախտ պատահարի հետևանքով կյանքից հեռացել է  41-ամյա պրոֆեսիոնալ բասկետբոլիստի Կոբի Բրայանթը: Նա կարիերան ավարտել էր 2016 թվականին: Մարզիկը հինգ անգամ «Լոս Անջելես Լեյքերս»-ի կազմում դարձել է NBA չեմպիոն, 2008-ին ճանաչվել է NBA-ի ամենաարժեքավոր բասկետբոլիստ: