տուն Սպորտ Մնացինք պահեստայինների նստարանին․ ինչ են զրուցել Բենատիան և Ռոնալդուն

Մնացինք պահեստայինների նստարանին․ ինչ են զրուցել Բենատիան և Ռոնալդուն

280
0

«Յուվենտուսի» նախկին պաշտպան Մեհդի Բենատիան, որն այժմ հանդես է գալիս քաթարական «Ալ-Դուխալյա» ակումբում, մի պատմություն է պատմել` կապված թուրինյան ակումբի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ.

«Մենք վերադարձել էինք Բերգամոյից: Ես և նա խաղը բաց էինք թողել, մնացինք պահեստայինների նստարանին:

Ռոնալդուն ինձ հարցրեց. «Ի՞նչ ես պատրաստվում անել»:

Պատասխանեցի. «Դե, հիմա գիշերվա 11-ն է, կգնամ տուն, իսկ դո՞ւ»:

Նա ասաց. «Չե՞ս ցանկանում մի փոքր մարզվել: Ես այսօր չեմ խաղացել. այդ իսկ պատճառով պետք է մարզվեմ: Չե՞ս ցանկանա ընկերակցել ինձ»: Բայց ես ցանկանում էի գնալ տուն ու հեռուստացույց դիտել, այդ իսկ պատճառով մերժեցի:

Երբ մենք եկանք, նա հագավ մարզումային հագուստը, միացրեց երաժշտությունն ու գնաց մարզասրահ: Ես մտածեցի, որ այս տղան աննորմալ է: Երբ նրա հետ շփվում ես կյանքում, նախևառաջ նրան հարգում ես որպես անհատականություն, իսկ հետո որպես ֆուտբոլիստ: Նա իր կյանքում շատ բան է զոհել հանուն ֆուտբոլիստ:

Ինձ միշտ զարմացնում էր այն, թե որքան ինտենսիվ էր նա ներդնում իր ուժերը մարզումների ժամանակ, բայց նախևառաջ այն, որ թե ինչպես էր նա դա կրկնում ամեն օր: Ի լրումն այն ամենի ինչ մենք անում էինք ընդհանուր խմբի հետ, նա նաև անհատական ծրագիր ուներ»,- Բենատիայի խոսքերն է փոխանցում Goal-ը:

Թուրինյան ակումբի կազմում Բենատիան ընդհանուր առմամբ 59 հանդիպման է մասնակցել բոլոր մրցաշարերում ու դարձել է 5 գոլի հեղինակ: «Յուվենտուսի» կազմում նա երկու անգամ դարձել է Իտալիայի չեմպիոն, երկու անգամ էլ նվաճել է երկրի Գավաթը: