ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ամփոփել է այս տարի անցկացված դեսպանահավաքի արդյունքները` նշելով, որ Հայաստանում տեղի ունեցած հանդիպումների շնորհիվ Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող դեսպաններն ու հյուպատոսները հնարավորություն ունեցան ներսից տեսնելու քաղաքական և տնտեսական այն խնդիրները, որոնց լուծման ուղղությամբ պետք է իրենք աշխատեն այլ երկրներում:
Նախարարի խոսքով՝ հատկապես կարևոր էր հայ գործարարների և դեսպանների հետ հանդիպումը։
Մնացականյանն կարևորեց նաև դեսպանների այցն Արցախ, որտեղ հանդիպումներ են եղել Արցախի ղեկավարության և պատգամավորների հետ, որպեսզի քննարկեն համատեղ աշխատանքի նրբությունները: