տուն Սպորտ Մյուլլերը, Ռոբենն ու Մեսսին Մունդիալ 2014-ի լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդների թվում են

Մյուլլերը, Ռոբենն ու Մեսսին Մունդիալ 2014-ի լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդների թվում են

127
0

rsz_br_secwccaayhrv

Ինչպես հաղորդում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը՝ հրապարակվել են այն ֆուտբոլիստները, որոնք հավակնում են ֆուտբոլի աշխարհի 2014թ.-ի առաջնության լավագույն ֆուտբոլիստի կոչմանը:

Հավակնորդների թվում են Մատս Հյումելսը, Թոնի Կրոսը, Թոմաս Մյուլլերը, Ֆիլիպ Լամը (բոլորը՝ Գերմանիայի հավաքական), Անխել դի Մարիան, Խավիեր Մասկերանոն, Լիոնել Մեսսին (բոլորը՝ Արգենտինայի հավաքական), Արիեն Ռոբենը (Նիդերլանդների հավաքական), Խամես Ռոդրիգեսը (Կոլումբիայի հավաքական) և Նեյմարը (Բրազիլիայի հավաքական):

Մինչև Մունդիալ 2014-ի եզրափակիչ հանդիպման ավարտը լրագրողներն ու ՖԻՖԱ-ի փորյագիտական խմբի անդամները քվեարկությամբ կորոշեն լավագույնին: